|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան դիտարկում է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ունեցվածքի հետ կապված իրավիճակին պատասխանելու տարբեր տարբերակներ: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն:
Ըստ նրա` ՌԴ-ն կարող է պահանջել ԱՄՆ-ից` հավասարակշռություն սահմանել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թվի հարցում: Դիվանագետի խոսքով` Մոսկվայում դիտարկում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների կրճատում` մինչև 300 հոգի:
Հիշեցնենք, որ հուլիսին ԱՄՆ-ում կալանքի տակ էր դրվել ռուսական դիվանագիտական ունեցվածքը: