|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսում են հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կրճատել առնվազն տասով։ Այսինքն, ներկայիս 131-ի փոխարեն հաջորդ գումարման Աժ-ն առավելագույնը 121 պատգամավոր է ունենալու։ Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվելիք Սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 89-րդ հոդվածի 1-ին կետում ֆիքսված Է, որ Ազգային ժողովը կազմված Է առնվազն 101 պատգամավորից։ Այս օրերին քաղաքական եւ մասնավորապես իշխանական շրջանակներում բավական մտահոգ քննարկում են պատգամավորների քանակն առնվազն 10-ով կրճատելու որոշումը։ Առանց այն էլ, գործող պատգամավորներից շատերի ճակատագիրը խիստ մշուշոտ Է։ Ավելին, ՀՀԿ-ի կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ– ի մի շարք պատգամավորներ, ովքեր ԲՀԿ-ում տեղի ունեցած փետրվարյան ցնցումներից հետո շտապեցին լքել այդ կուսակցությանը, ընդհանրապես չեն պատկերացնում, թե իրենք որ կուսակցության ցուցակ կարող են խցկվել»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։