|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 243-Ա որոշմամբ 2021 թվականի փետրվարի 12-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարները նվազեցնել 603 մլն 394.2 հազար դրամով: Երևանի 2020 թվականի բյուջեի եկամուտները 107 մլրդ 146 մլն 776 հազ. դրամ էին, ծախսերը՝ 116 մլրդ 259 մլն 587.5 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 9 մլրդ112 մլն 811.5 հազ. դրամ։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնաան էջից, ավագանու քննարկմանը ներկայացված մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել քաղաքի 2021թ. բյուջեի հավելվածներում։
Երևանի ավագանու արտահերթ նիստի երրորդ հարցը վերաբերում է «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածում փոփոխությունների և լրացումների նախագծին։