|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր տեղեկացրել էինք, որ 2 երիտասարդներ` Կարեն Առուստամյանն ու Արամազդ Իսկանդարյանը որոշել են բարեգործական նպատակներով մաքրել Հայկ նահապետի` Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող արձանը:
Երիտասարդները տեղեկացրել էին, որ իրենք չունեն հովանավորներ, սակայն, ինչպես տեղեկացրեց Արամազդ Իսկանդարյանը, իրենք քիչ առաջ հանդիպել են Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հետ, ով խոստացել է աջակցել միջոցառմանը` մասնակիցներին տրամադրելով տեխնիկա եւ համապատասխան գործիքներ:
Ի դեպ, նախաձեռնությանը մասնակցել ցանկացողները կարող են օգոստոսի 28-ին` ժամը 13-ին, լինել Հայկ նահապետի արձանի մոտ: