|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-7-ը կմեկնի Տալլին՝ Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք, մասնակցելու Էստոնական մշակութային փառատոնին։
Թե ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը մշակույթի հետ, դժվար է ասել, սակայն ուշագրավ է, որ այս անգամ նրա ղեկավարած պատվիրակությունն այնքան էլ մեծաթիվ չէ, ինչպես նախկին անգամները, եթե չասենք՝ գրեթե կեսը։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը վեց հոգուց է բաղկացած, որոնցից միայն Սարգիս Խանդանյանն է պատգամավոր։
Տեղեկություններ կան, որ ՔՊ-ականներին ասվել է՝ առաջիկա ժամանակներում չբացակայել երկրից․ հնարավոր է ԱԺ արտահերթեր հրավիրեն։ Հուլիսի 1-4-ը առաջին արտահերթն է լինելու, որի օրակարգում Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու նախագծերն են դրված։
Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանն էլ էր Էստոնիա այցելել: Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն այժմ Կայա Կալլասն է` Էստոնիայի նախկին վարչապետը: