Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անցած շաբաթ Շոտլանդիա կատարած այցելության ընթացքում հարցազրույց է տվել The Guardian թերթին:
Ըստ taraf.com-ի` թերթը գրել է, որ Թուրքիայի նախագահը 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին դնելու է իր թեկնածությունը:
«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մյուս տարի կայանալիք նախագահական ընտրություններին դնելու է իր թեկնածությունը և պատրաստ է մարտահրավեր նետել Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրում է «The Guardian» թերթի փորձառու խմբագիր Սիմոն Թիսդալլին:
Թուրքիայի նախագահի մամուլի գլխավոր խորհրդատուն հերքել է այս տեղեկությունը` ասելով, որ դա լրագրողի սեփական մեկնաբանությունն է:
«Իշխող կուսակցությունը Էրդողանի հետ հիմնեցինք: Մենք ենք կուսակցության հիմնադիրները: Կուսակցությունը իշխանության մենք հասցրեցինք և Թուրքիան միասին փոխեցինք: Էրդողանը ընկերս է և տարիներ շարունակ ուս ուսի ենք աշխատել»,- հարցազրույցի ժամանակ ասել է Գյուլը: