|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Բերիո լուրեր» ֆեյբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին Հալեպի Նոր Գյուղ, Վիլաներ և այլ շրջանների հրթիռակոծությունների ժամանակ վիրավորվել է երկու հայ, նաեւ զգալի վնաս է հասցվել մոտակա շինություններին:
Երկու հրթիռ ընկել է Նոր Գյուղի մզկիթի մոտ և Զավարյան վարժարանի վրա, որոնք, բարեբախտաբար, չեն պայթել:
Սուլեյմենիե թաղամասում պայթյունի հետևանքով վիրավորվել է Քարեն Եփփե ճեմարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը, ով հիվանդանոցում բուժում ստանալուց հետո տեղափոխվել է տուն:
Իսկ ապրիլի 29-ին Սալամիյե-Հալեպ ճանապարհին կրակոցների ժամանակ սպանվել է Րաֆֆի Հեքիմյանը:
Ապրիլի 30-ին Հալեպում տեղի է ունեցել նաև Դամասկոսում զոհված հայ զինվորական Ուիլյամ Մակարյանի հուղարկավորությունը: