|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Սիրիայի հայաբնակ Հալեպ քաղաքում զինված ահաբեկչական խմբավորումները Բենի Զետ շրջանից ավելի քան 70 հրթիռ են արձակել Հալեպի Սեպիլ, Նիլ և Սըրիեն ալ Ճատիտե պողոտաների խաղաղ բնակչության վրա:
Ըստ «Գանձասար»-ի՝ հրթիռակոծությունների հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Փլուզվել են տներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ազատագրվել էր Սիրիայի Հալեպ քաղաքն արտաքին աշխարհի հետ կապող Ասրիե-Խանասեր ճանապարհը, ինչից հետո քաղաքում սկսվել էր ջրի և էլեկտրականության մատակարարումը: