|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրկու օր է` Հալեպը դարձյալ հրթիռակոծությունների թիրախում է: «Վերժին Կիւլպէնկեան» հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով հայ կին է մահացել:
«Գանձասար»-ի հետ զրույցում տեղեկությունները հաստատել է ծերանոցի տնօրեն Ավո Գաթրճյանը: Նա նշել է, որ հիվանդանոցի վրա ընկած հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է ծերանոցի պաշտոնյաներից Մարալ Քյուլլիկյանը:
Հրթիռակոծությունների հետևանքով վիրավորվել են նաև տեր Զարեհ քահանա Շաքարյանն ու ծերանոցի խնամալալ Ժագ Հատտատը: Նրանց վիճակը, բարեբախտաբար, մտահոգիչ չէ:
Ծերանոցի շենքը, սակայն, մեծ վնասներ է կրել:
Կայքը տեղեկացնում է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, հայ երիտասարդների օգնությամբ ծերանոցի տատիկներն ու պապիկները տեղափոխվել են շենքի նկուղային հարկ: