Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Սրբազան պայքար» շարժումը նոր մանրամասներ է հայտնում շարժման աջակիցների նկատմամբ ընթացող քննությունից․
Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժումը ավելի վաղ հայտնել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները:
Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:
Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: