|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Սեպտեմբերից «Սիվիլիթաս» հիմնադրամը հանդես կգա երեք նոր նախաձեռնություններով: Հիմնադրամը համացանցով լուրեր կհեռարձակի, օրաթերթ կհրատարակի, նաեւ հանրային հարցումներ կանցկացնի:
Ըստ «Սիվիլիթաս»-ի` հայերեն եւ անգլերեն լեզուներով հեռարձակվող «ՍիվիլՆեթ»-ը լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ միջազգային իրադարձությունները: Օտարերկրյա եւ տեղական փորձագետների մասնակցությամբ լուրերի թողարկումները կարելի է դիտել համացանցով՝ ուղիղ հեռարձակմամբ:
Օրաթերթն անդրադառնալու է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաեւ կարեւոր տեղ է հատկացնելու հանրային կարծիքին ու վերլուծությանը: Թերթում տեղ կգտնեն հայաստանցի եւ օտարերկրյա լրագրողների հրապարակումներ: Ավելի շատ անդրադարձ է լինելու տնտեսությանն ու գործարարությանը, ինչպես նաեւ քաղաքականությանը, չեն անտեսվելու սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը:
Այս ամենի հետ մեկտեղ հիմնադրամը սկսել է հանրային հարցումների անցկացումը՝ նպատակ հետապնդելով մանրամասն նախագծված հարցադրումների միջոցով վեր հանել ՀՀ քաղաքացիների իրական կարծիքներն ու դիրքորոշումները: