|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2009-ից Հայաստանում չբնակվող, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ «Սիվիլիթասի» գործի շրջանակում. ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ 2001թ. ՀՀ ԱԳՆ-ում իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը` կամավորության սկզբունքով), ինչպես նաև «Սիվիլիթաս» հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման և բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաև, այսպես կոչված, «փողերի լվացման» վերաբերյալ: