|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` ոչ Հայաստանի , ոչ էլ Ադրբեջանի նախագահներն առանձապես ոգեւորված չեն եղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձով: «Եթե դրական բան լիներ, ապա արդեն կզգայինք Եուսաստանի արձագանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կիրո Մանոյանը:
ԼՂ հարցի կարգավորման գործում Ռուսաստանի ցուցաբերած ակտիվությունը Կիրո Մանոյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ Ռուսաստանում նույնպես 2012-ին ընտրություններ են սպասվում եւ արցախյան հարցում դրական առաջընթացը կնպաստի նաեւ Մեդվեդեւի վարկանիշի բարձրացմանը:
ՀՅԴ գործիչը եւս տեղյակ չէ, թե ինչ էր ասվում Մեդվեդեւի ուղերձում, սակայն դրա բովանդակության մասին ճիշտ կլիներ, եթե բացահայտեր հենց ներկայացնող Ռուսաստանը, այլ ոչ Հայաստանը կամ Ադրբեջանը:
Կիրո Մանոյանը համոզված է, որ մինչեւ տարեվերջ ԼՂՀ հարցում որեւէ առաջընթաց տեղի չի ունենա, ինչը պայմանավորված է Ադրբեջանի պահվածքով: