|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Decision making. Լ. Տեր-Պետրոսյանը սկսել է խոսել միջազգային տերմինաբանությամբ, և որպեսզի իր մտքերը չխաթարեն (!), հայերեն տերմինները փակագծերում ներկայացնում է նաև օտար լեզվով: Վերոբերյալ բառակապակցությունն ընդամենը նշանակում է «որոշումների կայացում»: Թե ո՜ր կարիքն է ստիպել նաև դա՜ անգլերեն ներկայացնել, գիտի միայն ինքը: Ակնհայտ է մի բան. հայերեն լեզվով հրապարակված «պատվիրակության»(delegation) կազմի «մանթոյից»(ìàíäðàæ) նույնիսկ անգլերենը (English) չի կարող փրկել:
Սակավապետը: «Կգնա իշխանությունը երկխոսության` լավ, չի գնա` էլի՜ լավ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի՜նչ ընդդիմություն է` սակավապետ, անշառ, «էլի լավով» բավարարվող: Լա՜վ էլի:
Լյուդմիլա Սարգսյան: «Կնիքով տիկինը»:
Դիվանագիտության «հայկական» բարձունքները: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր հայուհի կնոջ հետ հաղթահարել է Արագածի գագաթը, ականատես դարձել անկրկնելի տեսարանների:
Չարլզի երջանկությունը միանգամայն հասկանալի է. մարդը սիրելի կնոջ հետ Արագած է նվաճել, ոչ թե օպերայի հարթակ:
Հրանտ Բագրատյան: Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբևէ պաշտոնավարած ամենաանգութ-անխղճմտանք չինովնիկը, որ հրապարակավ հրաժարվել է տիրություն անել իր «լակոտներին»:
Ախ, իմ հայրենիքի քարը: Նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանի ստեղծած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռևս ձևավորման փուլում է, այժմ մեծ թափով կուսակցական շինարարական աշխատանքներ են ընթանում:
Չնայած նախագիծն ակնհայտ ամերիկյան է, բայց շինարարության մեջ Արթիկտուֆ էլ է օգտագործվելու:
Հմայակ Հովհաննիսյան: «Քաղաքական կզարանի» ուսմունքի հիմնադիրը, վերջերս նաև` կարմիր խնձորի նեղ մասնագետ:
Դարձվածքները` Լևոն Սարգսյանի