|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակադարձեցին միմյանց: Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով Խոսրով Հարությունյանի արտահայտությանը, թե ընդդիմությունը սև ակնոցով է ամեն ինչին նայում ու սևացնում է ամեն ինչ, ասաց, որ դա առնվազն քաղաքական դալտոնիզմ է, որովհետև ընդդիմությունը ոչ թե սևացնում է, այլ իրականությունն է ներկայացնում:
«Քաղաքական դալտոնիզմ» արտահայտությունից Խոսրով Հարությունյանը վիրավորվել էր ու հայտարարեց, որ ընդդիմությունն էլ քաղաքական իմպոտենտ է, որ, ընտրություններին հավաքելով ոչ քիչ թվով ձայներ, կարճ ժամանակ անց փոշիացրեց այդ ձայները և վստահությունը:
«Ինչ է՝ ես չե՞մ կարող հայտնել կարծիք, որը չի համապատասխանի ընդդիմության ասածին: Բարի եղեք պատգամավորական հարաբերությունների էթիկան պահել: Ես երբևէ որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, սա ամենակարևոր քաղաքական ամբիոնն է, բարի եղեք հարգել այն»,- սրտնեղեց Խոսրով Հարությունյանը: