|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ջավախահայերը դիմել են Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին Վրաստան կատարելիք այցի նախօրյակին` կոչ անելով Վրաստանում բարձրացնել ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի հարցը:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ Վրաստանի Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի և Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել ջավախքահայ ազգային, հասարակական և քաղաքական գործիչ, Վրաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու, կրոնական և լեզվամշակութային արժեքների պահպանման գործընթացի պայքարի նվիրյալ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդման՝ ապօրինի ձերբակալության, դատավարության, բանտարկության թեման»,- մասնավորապես, ասված է ջավախահայերի հանրագրում:
Այսօր այդ փաստաթուղթը` 1200-ից ավելի ստորագրություններով, փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն: