|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիայի Ջըսր ալ Շուղուր քաղաքում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է հատուկ ծառայությունների ավելի քան 120 աշխատակից. հաղորդում է Associated Press-ը: Իրավապահ մարմինների աշխատակիցների մեծ մասը զոհվել է քաղաքային անվտանգության ծառայության գրասենյակի գրոհի ժամանակ։
Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստաալիքը տեղի է ունեցել «իսկական սպանդ», սպանվածների մի մասի մարմինները անդամահատված են եղել, մյուսներին գցել են Օրոնտես գետը։
Սիրիայի կառավարությունն արդեն խոստացել է «վճռական» պատասխան տալ մեղավորներին։
«Մենք դաժան և վճռական կլինենք և կգործենք օրենքին համապատասխան։ Մենք չենք անտեսի իրավապահ մարմինների և խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված որևէ զինված ելույթ»,- հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարար Իբրահիմ Շաարը։