|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, մտադիր է 2012թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը։ Այդ գործում նրան օգնում է մարզպետն անձամբ։
Ս.Սահակյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի հաստատել այդ տեղեկությունը։ «Ես ՀՀԿ անդամ եմ, իմ կուսակցությունն ում թեկնածությունն առաջադրեց՝ նրան էլ կպաշտպանեմ»,- ասել է մարզպետը։
Մինչդեռ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի մեր աղբյուրները փոխանցում են, թե Ն.Սահակյանն արդեն սկսել է իր նախընտրական գործունեությունը, և դա առայժմ քողարկված կերպով տանում է իր հիմնադրած «Հայդուկ» կազմակերպության միջոցով։
Ս.Սահակյանը հաստատեց, որ եղբայրը նման կազմակերպություն է հիմնադրել, բայց հերքեց, թե նա նախընտրական գործունեություն է ծավալում։
Հիշեցնենք, որ Ս.Սահակյանը մարզպետ նշանակվեց 2 տարի առաջ՝ այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, և ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրաժարական տվեց։