|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանության կողմից որեւէ պատախան չի լսել, հետեւաբար ենթադրում է, որ երկխոսության օրակարգում նման խնդիր դրված չէ:
«Մարտի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ համար անբացատրելի վստահությամբ հայտարարեց, որ այն երեք խնդիրները, որոնք ինքն առաջադրել է, լուծվելու են, ինչից հետո մենք տեսանք այդ երեք խնդիրների վերաբերյալ իշխանության արձագանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը` նշելով, որ որքան մոտենում են հերթական ընտրությունները, այնքան նվազում է արտահերթ ընտրությունների հավանականությունը:
«Մանավանդ, որ այս ընթացքում իշխանական տարբեր ներկայացուցիչներ շատ կատեգորիկ ասացին, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, հետեւաբար, չգիտեմ, թե ինչու է Կոնգրեսը դա ասում»,- նշեցՍաֆարյանը` նկատելով, որ Կոնգրեսի պնդումները կարող են հետապնդել քարոզչական կամ այլ նպատակ, քանի որ արտահերթ ընտրությունների նշաններ իրականում չկան: