|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը պետության զինանշանին մահմեդական կիսալուսին ավելացնելու առաջարկ են ստացել Ռուսաստանի մահմեդականների կենտրոնական հոգեւոր վարչության գերագույն մուֆթի Թալգատ Թաջուդդինից:
Նրա կարծիքով` երկգլխանի արծվի մի թագի խաչը կարելի է փոխարինել իսլամի խորհրդանիշով` կիսալուսնով:
«Այդ ժամանակ ոչ մի թշնամի չի կարողանա կրոնական գործոնն ի վնաս միասնականության եւ մեր հայրենիքի ամբողջականության օգտագործել»,- ասել է Թաջուդդինը: