|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշում կկայացնի 2010 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշիվներում կուտակված տպավորիչ միջոցները 2011 թվականի ծախսային մասում ընդգրկելու մասին:
Ըստ ներկայացված տեղեկանքի` 2011 թ. ոստիկանությունը «աշխատել է» մոտ 11 միլիարդ դրամ գումար այն դեպքում, երբ ՀՀ պետբյուջեից նրան հատկացված է ընդամենը 24 միլիարդ դրամ: Փաստորեն, ստացվում է, որ ոստիկանությունը զբաղված է եկամտաբեր բիզնեսով, որից ստացված միջոցներով կարող է հոգալ իր` բյուջեով հատկացված ծախսերի մոտ կեսը:
11 միլիարդից մոտ 4,8 միլիարդ դրամը գոյացել է ճանապարհային ոստիկանության տուգանքներից: Եթե ոստիկանությունում շրջանառվող կաշառքներն էլ լեգալիզացնեն, ապա այդ կառույցն ինքը կարող է ֆինանսավորել ՀՀ պետական բյուջեն: