|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դիզայներական աշխարհահռչակ դուետը` Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան, հարկերը չվճարելու մեղադրանքով հավանաբար կանգնեն դատարանի առջեւ: Ամիսներ անց պարզ կդառնա` գործ կհարուցվի՞ նրանց դեմ, թե՞ ոչ։
Վերլուծաբանները նշում են, որ բավականաչափ փաստերի դեպքում իտալացի մոդելավորողները կարող են 5-7 տարով ազատազրկվել։ Փաստեր կան, որ նրանք մասնակցել են Լյուքսեմբուրգում ոճաբանների օֆշորային ընկերության ստեղծմանը, որտեղից ստացել են Իտալիայում չհարկվող եկամուտներ։ Մոդելավորողներին հաջողվել է երկրից դուրս բերել շուրջ 1 մլրդ եվրո, յուրաքանչյուրը՝ շուրջ 420 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 2008 թվականին Դոլչեն եւ Գաբանան լավագույն մոդելավորողների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: