|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ճապոնիայի ներդրումներ կատարած օտարերկրյա գործարարները Ֆուկուսիմայի ատոմակայանի պայթյունից հետո որոշել են փակել իրենց ձեռնարկությունները:
Գերմանական BMW եւ մեքենաների մասեր արտադրող Continental ընկերությունները դրանց շարքում են. տեղեկացնում է BBC-ն:
Ի դեպ, այսօր Տոկիոյի մոտակայքում դարձյալ երկրաշարժ է գրանցվել` 6 մագնիտուդով: Իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին, սակայն որոշ ժամանակ անց տագնապը դադարեցվել է:
Իսկ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում բարձր ռադիացիայի պատճառով դադարեցվել են աշխատանքները, սակայն, ըստ պաշտոնական հայտարարության, ռադիացիոն ֆոնը նվազում է, եւ երբ այն անվտանգ դառնա մարդկանց համար, աշխատանքները կվերսկսվեն: