|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս կիրակի վերջապես կբեմադրվի «Սայաթ-Նովա» օպերան, որի համար դեռեւս 2006 թվականից ՀՀ պետբյուջեն մոտ 14 միլիոն դրամ էր հատկացրել:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2006-ից մինչ օրս, փաստորեն, շրջանառության մեջ էր դրել միլիոնները եւ միայն հիմա է կարողացել իրեն վերապահված պարտավորությունն իրականացնել:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտեց մոտ 14 միլիոն դրամ «յուրացնելու» փաստը` գումարը պետբյուջե վերադարձնելու հորդոր անելով: Սակայն մշակույթի նախարարը խնդրեց-աղաչեց ինչպես ՀՀ վարչապետին, այնպես էլ Սերժ Սարգսյանին, որպեսզի հնարավորություն տան թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ, բեմադրել օպերան:
Ահա վաղը, այսինքն` 5 տարի հետո, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով վերջապես կբեմադրվի «Սայաթ-Նովան»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ՎՊ-ն չստուգեր ու չբացահայտեր, ուր էր գնալու 14 միլիոնը: