|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
«Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը Հատուկ քննչական ծառայությունից ստացել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վ. Մկրտչյանը նշել է, որ ուսումնասիրել է Գրիշա Բալասանյանի եւ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը եւ նշել. «Գրիշա Բալասանյանի հաղորդմամբ առաջ քաշված հարցերը կրում են քաղաքացիա-իրավական բնույթ ու ենթակա են լուծման դատական կարգով, իսկ նյութերի նախապատրաստմամբ քրեական օրենքով արգելված արարքի վերաբերյալ տվյալներ չկան, որպիսի պայմաններում նյութերով քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման` հանցակազմի բացակայության պատճառով»:
Այս հիմնավորմամբ էլ Վ. Մկրտչյանը մերժել է քրեական գործ հարուցելու միջնորդությունը: