|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Թուրքիայում Դոնեցկի «Շախտյորն» ընկերական հանդիպում է ունեցել Մինսկի «Դինամոյի» հետ: Երկու թիմերի կազմում հայ ֆուտբոլիստներ են ելույթ ունեցել. «Շախտյորի» կազմում երկրորդ խաղակեսին խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը, իսկ «Դինամոյից» առաջին իսկ րոպեներից խաղացել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Զեբելյանը, որին ընդմիջմանը փոխարինել են:
5-րդ րոպեին` Զեբելյանը, իսկ 82-րդին` Մխիթարյանը դեղին քարտ ստացան: Այլ նշանակալի գործողություններ հանդիպման ընթացքում նրանք չունեցան:
Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով` 3:3: