|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Երկրպագուների սերը շահագործելը կարող է հանգեցնել նրան, որ մարզադաշտը, ի վերջո, դատարկ մնա: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն 15%-ով թանկացրել է ՉԼ-ի եզրափակիչի տոմսերը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և նրա գործընկեր Արսեն Վենգերը քննադատել են ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բարձր գնի համար: Եզրափակիչ հանդիպման տոմսերի արժեքը տատանվում է 176-356 ֆունտ ստերլինգի սահմաններում: Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ում պնդում են, որ գնային քաղաքականությունը, նախորդ տարվա հետ համեմատ, շատ քիչ է փոխվել:
«Ես ավելի խելամիտ գնային քաղաքականության կողմնակից եմ: Դա ֆուտբոլային տոն է, և հասարակության բոլոր շերտերը պետք է կարողանան թույլ տալ իրենց մասնակցել դրանց», - ասել է Վենգերը: Վերջինիս հետ համաձայն է նաև Կառլո Անչելոտին. «ՈւԵՖԱ-ն շատ հեռու է գնացել: Կարծում եմ` այդ կազմակերպության աշխատակիցները կսթափվեն և կիջեցնեն տոմսերի արժեքը». Անչելոտիին մեջբերում է Guardian-ը: