|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Տնտեսական ճգնաժամը ներխուժել է ֆուտբոլ: Այստեղ կարելի է մեջբերել հայտնի ժաղովրդական ասացվածքը. «...ուրագի պես` միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ»: Հետաքրքիր է` 15%-ով թանկացումն ի՞նչ ծախսեր է փակելու, կամ էլ տրիբունաներն ի՞նչ նոր ու անհրաժեշտ ծառայություններ են առաջարկելու երկրպագուներին:
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը քննադատության է արժանացել մայիսի 28-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի տոմսերի բարձր արժեքի համար:
Երկրպագուների համար այս եզրափակիչն ամենաթանկը կլինի: Ազատ վաճառքի կհանվի 11 հազար տոմս` 300, 225 և 150 ֆունտ արժողությամբ, որոնք մոտ 26 ֆունտ էլ հավելավճար կունենան: Ամենաէժան` չորրորդ կարգի տոմսերը, որոնք ակումբների կողմից կտարածվեն, կարժենան 80 ֆունտ: Յուրաքանչյուր կատեգորիայում տոմսերի գները բարձրացել են մոտ 15 տոկոսով` համեմատած նախորդ տարվա եզրափակիչի հետ:
«Այս գները բացարձակ անհիմն են և շատ թանկ: Հաշվի առնելով տնտեսական բարդ պայմանները ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաև ամբողջ Եվրոպայում` դա պարզապես ֆուտբոլի երկրպագուների անամոթ շահագործում է»,- ասել է Ֆուտբոլի երկրպագուների ֆեդերացիայի նախագահ Մալկոմ Քլարկը: