|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոսնի Մուբարաքի վարչակազմում կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակներում երեկ ձերբակալվել է Եգիպտոսի նախկին արտգործնախարարը Էլի Ադալին:
Երկրի անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են, որ նրան մեղադրում են ժողովրդականը ընդվզումներն առանձնակի դաժանությամբ ճնշելու հրամաններ տալու համար, նաեւ տեղեկացրել են, որ Ադալին կալանվել է 15 օր ժամկետով:
Ավելի վաղ, եգիպտական ԶԼՄ-ները տեղեկացրել էին տուրիզմի նախկին նախարար Զոհիր Գորանի, վերականգնման նախարար Ահմեդ Մուհրաբիի եւ Մուբարաքի ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչ, գործարար Ահմեդ Էզայի ձերբակալությունների մասին: Երեքն էլ ձերբակալվել են կաշառք վերցնելու եւ հասարակական միջոցները վատնելու մեղադրանքով:
Ի դեպ, ԱՄՆ կառավարությունը բանկերին հրահանգել է աջակցել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը Հոսնի Մուբարաքի եւ նրա նախարարների հաշիվները որոնելու հարցում: