|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Լիբերեցում ընթացող Եվրոպայի ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնում լեռնադահուկորդներն այսօր հանդես եկան սլալոմում։
Աղջիկների պայքարում Եվա Պապոյանը առաջին փուլից հետո որակազրկվեց՝ չավարտելով ելույթը։
95 մասնակիցներից միայն 54-ին է հաջողվել ելույթն ավարտին հասցնել։
Տղաների պայքարում Սարգիս Գալստյանին հաջողվեց ամբողջովին կատարել վարժությունը, սակայն 65 մասնակիցների շարքում նա վերջինն էր։ Պետք է նշել, որ, բացի 65 մասնակիցներից, մոտ չորս տասնյակ դահուկորդներ չկարողացան ավարտել ելույթը։