|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկահայ գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանի ջանքերով ստեղծված «Լինսի» հիմնադրամը որոշել է ինքնալուծարվել եւ իր ողջ կապիտալը` մոտ 200 մլն դոլար, նվիրաբերել է Կալիֆոռնիայի համալսարանին:
Այդ գումարով կստեղծվի «Երազ» հիմնադրամը, որը կրթաթոշակներ կտրամադրի ուսանողներին եւ կիրականացնի կրթական մի շարք ծրագրեր:
Որոշումը վերջնականորեն ուժի մեջ կմտնի, երբ հաստատվի կառավարության կողմից։
«Լինսի» հիմանդրամը ստեղծվել է 1989 թվականին` Սպիտակի երկրաշարժից հետո: Ստեղծման օրվանից մոտ 1,1 մլրդ դոլարի օժանդակություն է ցուցաբերել վարժարաններին, հետազոտական և մարդասիրական այլ նպատակների, այդ թվում` մի քանի միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ աղետի գոտում շինարարություն իրականացնելու համար։