|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեկ ամսվա ընթացքում աֆրիկյան ժանտախտի պատճառով Արցախում ոչնչացվել է 165 գլուխ խոզ: Ժանտախտի դեպքերը գրանցվել են Ստեփանակերտում, որտեղ, ի դեպ, միանգամից 73 գլուխ խոզ է ոչնչացվել, Քարվաճառում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, իսկ վերջին դեպքը գրանցվել է հունվարի 31-ին՝ Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում:
Արցախի գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների վստահեցմամբ` անասնաբուժական կայանի մասնագետներն ամենօրյա վերահսկողություն են իրականացնում մսի վաճառքի կետերում: Շրջաններից բերված միսը ստուգվում է նաեւ տեղի անասնաբույժի կողմից:
Ըստ գյուղնախարար Արմո Ծատուրյանի` ժանտախտի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է առաջին հերթին խոզ պահողների աջակցությունը, սակայն նրանք չեն հետեւում նախարարության խորհուրդներին եւ շարունակում են խոզերը պահել բաց տարածքներում: