|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
«Գլխավոր դատախազը մեր հարցերին չպատասխանելով հանդերձ՝ նոր մեղադրանքներ է ներկայացրել, թե պաշտպաններն անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական գործը: Մե՞նք ենք ձգձգել, բացի նրանից, որ վիրավորական է հնչել թե՛ պաշտպանների, թե մեր հասցեին»,- այսօր Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում գլխավոր դատախազի հայտարարությանն անդրադառնալով ասաց Բագրատ Սրբազանն ու նրա խոսքը կիսատ մնաց, միկրոֆոնն անջատեցին:
Երբ միկրոֆոնը նորից միացրին, Բագրատ Սրբազանը շարունակեց. «Ինչ-որ մեկը ինձ համարում է գառ գրկող, ասեմ ձեզ՝ սրբանկարչության մեջ գառ գրկողը Քրիստոս է: Եթե ինքը ինձ համեմատում է Հիսուսի հետ ու պաշտամունքի առարկան փոխել է՝ իր կուռքից անցնելով ինձ, ես, մեղա Աստծո, մեղք եմ գործում ու հրաժարվում այդ պաշտամունքից: Գառը Քրիստոսի խորհրդանիշն է, ես հպարտ եմ, որ գառ գրկող եմ, ոչ թե խոզ խանձող: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել ոչ վարազ գրկել, ոչ էլ… բայց այն, որ մենք գտնվում ենք ադրբեջանցիների եւ թուրքերի գրկում, դա փաստ է: Ակնհայտ փաստ բոլոր դրսեւորումներով: Դարձյալ ինչ-որ մեկը անծագում, ասում է, որ ինձ չեն հիշում:
Կհիշեն, թե չեն հիշի, դա իմ անձնական խնդիրն է, բայց որ իրեն էլ, ընկերներին էլ ներկայով, անցյալով ու գերեզմաններով այս ժողովուրդը հիշոցներով կհիշի, դա էլ է փաստ»: