|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էր։ Մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկման հարց դարձնել հայ գերիների ազատ արձակումը։
«Այսօր նամակ չենք բերել։ Եկել ենք կոնկրետ պահանջով։ Բոլորդ գիտեք, որ ՄԱԿ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պաշտոնյաները գտնվում են Նյու Յորքում։ Արդեն չորրորդ օրն է՝ խոսք չի եղել անհետ կորածների, գերիների վերադարձի հետ՝ ոչ Բաքվից, ոչ մեր երկրից, ոչ էլ ՄԱԿ-ից»,-ասաց ակցիայի մասնակից, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը՝ հավելելով․ «Ես եկել եմ այստեղ ՄԱԿ-ից պահանջելու, որ մի կողմ դնեն իրենց քաղաքական, էնեգետիկ, տնտեսական շահերն ու առաջնորդվեն հումանիտար խնդրով։ ՄԱԿ-ը կարող է հենց այս պահին բանաձև ընդունել ու պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս իշխանությունը վաղը Հայաստանում չի լինելու, բայց ՄԱԿ-ի գրասենյակը տարիներ շարունակ կա ու լինելու է, պարտավոր է այս հարցին լուծում տալ»,-ասաց ակցիայի մասնակիցը։