|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բրիտանացի բարոնուհի, գործարար Միշել Մոնը հասուն վիետնամցի տղամարդուն շփոթել է երեխայի հետ ու գրկել նրան. ըստ РИА Новости-ի` գրում է Daily Mail-ը:
«Ամենաանհարմար պահը: Ելույթ էի ունենում Վիետնամում` 3 հազար հանդիսատեսի առջև: Կարծում էի` 6-ամյա երեխա է, գրկեցի, պարզվեց` տղամարդ է»,- Twitter-ի իր էջում գրել է նա:
Daily Mail-ի հետ զրույցում Մոնը պատմել է, որ տղամարդը նորմալ է արձագանքել իրադրությանը, իսկ ամբողջ լսարանը սկսել է ծիծաղել:
Ավելի ուշը տղամարդն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը Նգուեն Տան Ֆատն է` 22 տարեկան, ամուսնացած չէ, չի ծխում, արտաքնապես 6 տարեկանի է նման: