|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել «Հայոց արծիվներ» ՀԿ-ի դիմումը եւ թույլատրել փետրվարի 19-ին Մատենադարանին հարակից տարածքում անցկացնել կազմակերպության առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը: Կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը կողմնակից է բացօթյա նմանատիպ միւջոցառումներին: Հենց ինքն էլ Մատենադարանի մոտ 2010 թ. մարտի 27-ին կազմակերպեց «Հայոց արծիվների» առաջին համագումարը:
Հիշեցնենք, որ խաղաղ երթ է լինելու` ի պատիվ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարեդարձի, եւ Հանրապետության հրապարակում տարբեր մարզերից «արծվային թռիչքով» մայրաքաղաք հասածները քոչարի են պարելու: