|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր «Արթիկ» ՔԿՀ-ում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ վերսկսվելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը:
Քաղբանտարկյալի փաստաբանները վերաքննիչ դատարանից պահանջել են բեկանել անցած տարվա նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի կայացրած որոշումը: Նա հրաժարվել էր անվավեր Ճանաչել «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի` 2010-ի մայիսի 25-ի հայտնի որոշումը, որով վերջինս, հաշվարկելով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը, շուրջ 5 ամսով ավելացրել էր այն:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի (Մացոյի) կայացրած դատավճռի արդյունքում Փաշինյանը անազատության մեջ պետք է պահվեր 3,5 տարի` հաշված 2009-ի հուլիսի 1-ից: Իսկ Նավասարդյանի որոշմամբ քաղբանտարկյալի ազատազրկումը պետք է տեւի 3 տարի 10 ամիս 29 օր: