|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայկական ժամանակ»-ի թղթակցին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավայր:
«ՀԺ» թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին խնդրել է հաստատել կամ հերքել սույն լուրը, վերջինս ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը:
Լավատեղյակ աղբյուրը, սակայն, անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում և ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների միջև:
Այս օրերին բազմաթիվ ԲՀԿ-ականներ պարբերաբար այցելում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված է Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական շտաբը: