|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2010-ը թեպետ շատ բարդ, եւ առաջին հետճգնաժամաին տնտեսական տարի էր, սակայն բավականին տպավորիչ: Այսպես բնութագրեց անցած տարվա տնտեսական ցուցանիշները ԱԺ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Տնտեսագետը հատկապես տպավորված էր 10 տոկոսի արդյունաբերության աճով, ինչը, «պայմանավորված է կառավարության ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումներով»: «Գնահատելի է այն, որ տնտեսական աճի լոկոմոտիվը դարձավ արդյունաբերությունը»,- նշեց Մինասյանը:
Հետաքրքիր է, իսկ տպավորվա՞ծ են արդյոք գնացքի շարժակազմը տանող լոկոմոտիվի ընթացքով ուղեւորները, այսինքն` Հայաստանի բնակչությունը, հաշվի առնելով ապրանքների գների եւ կոմունալ ծախսերի աճը: Պատասխանը, երեւի, գիտեն բոլորը:
Ըստ բանախոսի, 2010 թվականի տնտեսության 2,5 տոկոսի աճը երկու անգամ գերազանցեծ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները: Իսկ 2011-ին, ըստ նրա, մենք կունենանք էլ ավելի մեծ նվաճումներ` 4,6 տոկոսի աճ: Մնում է հուսալ, որ մենք գոնե մեր վրա կզգանք այդ «փայլուն» նվաճումների «պտուղները»: