|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ջորջիա նյուզ»-ը Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը վկայակոչելով հաղորդում է, որ թուրքական բանակի սպայակույտը նոյեմբերի 25-ին տեխնիկական միջոցներ է փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
«Վրաստանը և Թուրքիան պաշտպանության ոլորտում արդեն վաղուց են համագործակցում: Այսօր թուրքական կողմը վրացական բանակին օգնություն է ցուցաբերել՝ փոխադրումների և թիկունքային ապահովման ոլորտների մեջ», ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Նոդար Խարշիլաձեն և աջակցության համար թուրքական կողմին շնորհակալություն հայտնել:
Թուրքիան Վրաստանին հատկացրել է ութ ինքնաշարժ և տարբեր մակնիշներով տեխնիկական սարքավորումներ: