|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նոյեմբերի 21-ին հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում արձանագրվել է սահմանի խախտման դեպք:
Նույն օրը, ՀՀ ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Սուրենավան համայնքի մոտակայքում հայտաբերվել և ձերբակալվել են 7 սահմանախախտներ:
Ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի, փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով: