կարևոր
1837 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-10 23:02
Հասարակություն

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր․ 24News

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր․  24News

 24News-ը գրում է․

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր:

Այս ամին 24News-ին պատմեց Մասիսի Ռաչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:

«Նա տան միակ տղան էր, մի քույր ունի: Տղային անձամբ եմ ճանաչել, լավ դաստիարակված, շփվող տղա էր, շատ ափսոս էր: Գյուղի համար պատրաստակամ էր, ինչ պետք լիներ, կհասներ, իրեն մեկ անգամ կոնֆլիկտի մեջ չեմ տեսել, երբեք վատ բան չեմ նկատել: Մահվան մանրամասներից տեղյակ չեմ, ամբողջ գյուղը ափսոսում է նրա մահվան համար։ Չեմ լսել, որ խնդիրներ ունենա ծառայության ժամանակ, հարազատներն էլ երբեք չեն բողոքել»,-մեկնաբանեց գյուղապետը: