կարևոր
409 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-09 21:04
Հասարակություն Քաղաքական

ՀՀ իշխանությունը հակահարված կստանա եկեղեցուց ու ժողովրդից. Սամվել Կարապետյան

ՀՀ իշխանությունը հակահարված կստանա եկեղեցուց ու ժողովրդից. Սամվել Կարապետյան

Այն, ինչ իշխանությունը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ ստեղծելով քննիչ հանձնաժողով, հայ ազգի խայտառակությունն է, և դրա համար համապատասխան հակահարված կստանան։ Այս մասին հայտատարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

«Դա մեր ազգի խայտառակությունն է և ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանն իր շքախմբի հետ։ Դրա համար իրենք համապատասխան հակահարվածը կստանան թե՛ ժողովրդից, թե՛ եկեղեցուց»- հայտարարեց Կարապետյանը։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ 

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել։