կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 13:28
Աշխարհ

Պուտինն ԱՊՀ գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ նախաամանորյա գագաթնաժողովին

Պուտինն ԱՊՀ գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ նախաամանորյա գագաթնաժողովին

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գործընկերներին Սանկտ Պետերբուրգ է հրավիրել ավանդական նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Իհարկե, բարի ավանդույթի համաձայն, սիրելի՛ բարեկամներ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Պետերբուրգ դեկտեմբերի 21-ին։ Ինչպես միշտ, մենք ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական բարեկամական հանդիպման», – ասել է Պուտինը ԱՊՀ երկրների առաջնորդների նեղ կազմով հանդիպման ժամանակ։

Ծրագրվում է նաև քննարկել ընթացիկ և հեռանկարային հարցեր։