կարևոր
433 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-07 18:37
Հասարակություն

Զովունի-Քանաքեռավան-Կորեայի ձոր ճանապարհին բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ

Զովունի-Քանաքեռավան-Կորեայի ձոր ճանապարհին բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Կորեայի ձորի հարևանությամբ՝ գազալցակայանի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ կոտրվել են գազատար խողովակները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժինը, ինչի համար պարեկները տեղում ծառայություն են իրականացրել, մինչև որ ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնից։

Դեպքի փաստով Նաիրիի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։