կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-07 10:26
Աշխարհ

Արտաքուստ այդպես չի թվում, բայց մենք մոտենում ենք պատերազմի ավարտին․ Թրամփ

Արտաքուստ այդպես չի թվում, բայց մենք մոտենում ենք պատերազմի ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը կարող է շատ մոտ լինել։ Այս մասին նա հայտնել է Բալթիմորում ունեցած ելույթի ընթացքում։

Թրամփի խոսքով՝ չնայած Վաշինգտոնին դեռ չի հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները, ինքը շարունակում է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ գործընթացն իրականում առաջ է շարժվում, թեև արտաքինից իրավիճակն այդպես չի թվում։

«Մենք դեռ չենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։ Հավատացեք կամ ոչ, բայց իրականում մենք ավելի ենք մոտենում դրան։ Թեև արտաքուստ այդպես չի թվում։ Ես կարծում էի, որ դա ինձ համար ամենահեշտը կլինի, քանի որ կարողացել եմ ավարտել ութ պատերազմ։ Եվ սա նույնպես բավականին շուտ տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ Թրամփը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդեն խոսել է Ռուսաստանի նախագահի հետ, Թրամփը նշել է․ «Ես հեռախոսազրույց ունեմ նախատեսված։ Շատ շուտով»։