կարևոր
628 դիտում, 59 րոպե առաջ - 2026-09-18 15:19
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին. «Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»:

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային ներկայացրել է Ումբակի քրեակատարողական համալիրում հայ դատապարտյալների իրավունքների ենթադրյալ խախտումները՝ հեռախոսազանգերի ու տեսազանգերի անհասանելիությունից մինչև բժշկական հետազոտությունների և նոտարական ծառայությունների սահմանափակումներ։

Վարդանյանը ՄԻՊ-ին կոչ է արել հանդիպել բանտարկյալներին և հետևել Ադրբեջանի իսկ օրենքներով սահմանված իրավունքների պահպանմանը։