|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Նիկոլ Փաշինյանը 563 հազար 133 դրամ արժողությամբ նվեր է ստացել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանից։ «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Փաշինյանի ԿԿՀ ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ նվերը փոխանցվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի միջոցով։ Սինվեյ Լիի կողմից Փաշինյանը դեկորատիվ առագաստանավ է նվեր ստացել։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար թույլատրելի են այն նվերները, որոնք տրվում են պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ, հրապարակային միջոցառումների ընթացքում սովորաբար տրվող նվերները, ինչպես նաև ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակները, դրամաշնորհները կամ նպաստները՝ տրամադրված հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով կամ այլ թափանցիկ գործընթացի միջոցով, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները։
Միաժամանակ, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից ստացված և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նվերների արժեքը գերազանցում է 60,000 դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում են որպես այդպիսիք։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այդ նվերները կառավարության սահմանած կարգով հանձնել պետությանը կամ համայնքին։