|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եհովայի վկաները խուսափում են բանակում ծառայելուց, անգամ` այլընտրանքային ծառայությունից: Սա նշանակում է, որ մենք տարեկան կորցնում ենք ինչ-որ անհայտ թվով զինվորներ:
Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չծառայելը ձեռնտու է Եհովայի վկաներին. նրանք դրանից նյութական շահ ունեն` վարձատրվում են իրենց «եկեղեցուց»:
Ըստ Ամարյանի` նյութական աջակցությունը կարող է լինել տարբեր` կախված այն բանից, թե ում են վճարում: «Ես գիտեմ այդպիսի 2-3 դեպք»,- ասաց կենտրոնի նախագահը: