|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի բենզալցակայաններում վառելիքի գները, որոնք կտրուկ աճել են փետրվարին Իրանի մասնակցությամբ հակամարտության սկսվելուց հետո, որակել է որպես անտանելի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Beirut պարբերականը։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը խոստովանել է, որ նավթամթերքի գները տեսանելի ապագայում բարձր կմնան։ Երկրում դիզվառելիքի արժեքը գերազանցել է լիտրի դիմաց 2,30 եվրոն, իսկ բենզինինը՝ 2,20 եվրոն։ Տվյալ ցուցանիշները միջինում 30%-ով բարձր են ճգնաժամից առաջ գրանցված մակարդակից։ Որոշ լցակայաններում գները մոտենում են 3,00 եվրոյի։
«Ծովային երթուղիների շրջափակումներն ուղղակի հետևանքներ են ունենում մեր առօրյա կյանքի վրա։ Ֆրանսիացիներն այդ ազդեցությունը զգում են բենզալցակայաններում, որտեղ գները դարձել են անտանելի»,- հայտնել է Մակրոնը։
Նախօրեին նա պահանջել էր, որ կառավարությունը գործադրի բոլոր ջանքերը՝ Ֆրանսիայում վառելիքային ճգնաժամը լուծելու համար։